Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, քննարկել առկա խնդիրները։ Իրականացվել են մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում կկիրառվեն Հայաստանի զինված ուժերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեlլ է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Մ. Հայրապետյանը նշել է, որ պաշտոնավարման հենց առաջին օրվանից ռազմարդյունաբերության ոլորտը եղել է իր ուշադրության կենտրոնում:
«Այս ուղղությունը բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ, մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները և՛ նախարարության, և՛ կառավարության համար առաջնահերթություն են»,-ասել է նա:
Նախարարի պաշտոնը զբաղեցնողը նաև տեղեկացրել է, որ մի քանի զինատեսակի և կառավարման մի քանի համակարգի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում Հայաստանի ԶՈւ-ում կիրառվելու հնարավորություն կունենան:
Նա հավելել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վեր են հանել բոլոր խնդիրները, ակնկալում են, որ մի շարք խնդիրներ առաջիկայում կկարգավորվեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։