Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան էր, ԻՊ բազաների մի մասը Թուրքիայում էր»,- Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ առևանգած եզդի կանանց, տղամարդկանց վաճառում էին Ուրֆայի, հարավային այլ քաղաքների շուկաներում։
««Իսլամական պետությունը» ձևավորվեց նաև Արևմուտքի աջացությամբ ինչ է թե Սիրիայի իշխանություններին գահընկեց անեն և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև հիշեցրեց, որ 2006 թվականին Ստամբուլում մասնակցել է միջազգային մեծ համաժողովի և այն ժամանակ վարչապետ Էրդողանի աչքերի մեջ նայելով ասել է՝ ունեցեք խիզախություն դատապարտելու Հայոց ցեղասպանությունը։
«Այն ժամանակ մտքիս ծայրով անգամ չէի պատկերացնի, որ տարիներ հետո Հայաստանում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, վտանգավոր, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարել մասին նախագիծն է Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակի օր սահմանելու վերաբերյալ։ Առաջարկվում է նախագծով 2014 թ. Սինջարի եզիդիների ցեղասպանության զոհերի հիաշատակի օր նշվի օգոստոսի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
- Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
- «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
- Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
- Մարդ չի կարող էդ աստիճանի անգրագետ լինել. Ադիբեկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
- ՔՊ խմբակցությունը նեղանում է․ «Գնացել, կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»
- 44-օրյայի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպանները մտադիր են պարզել ցեղասպանված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան