Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը դաշինքում, և նշել, որ այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր անդամներին։
«Սառեցման» հայեցակարգը արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ներկայիս իրավիճակի հետ կապված։ Հայաստանը՝ որպես Կազմակերպության անդամ, իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը, բայց, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են սովորական ռեժիմով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,-ասել է Թասմագամբետովը։
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելը իրավասություն է, որի միջոցով խելամիտ մոտեցմամբ մասնակիցը հնարավորություն ունի լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը, հատկապես, եթե «երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերները և սպառնալիքները հաճախ տեղական վերլուծաբանների կողմից գնահատվում են որպես էքզիստենցիալ»։
Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, նախկին ծավալով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։ Նա նաև հայտարարեց, որ վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի սրման միտում են նշում։
«Ակնհայտ է, որ նման ռիսկեր կան։ Ուստի տարածաշրջանի երկրների քաղաքական ղեկավարությունը մեծ պատասխանատվություն է կրում, առաջին հերթին՝ իրենց ժողովրդի առջև։ ՀԱՊԿ քարտուղարությունն իր հերթին միշտ պատրաստ է կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հնչեցրած նախաձեռնություններին համապատասխան լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես բազմիցս ասվել է»,-նշել է Թասմագամբետովը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում․ ՌԴ փոխվարչապետ
- Զախարովա. Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է
- ՀԱՊԿ-ը պատասխանել է Փաշինյանի հարցին, թե որն է Հայաստանում պատասխանատվության գոտին
- Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան