Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին տրանսպոտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Ես ուզում էի վճարեի, իջնել, նա իմ ճանապարհին փակում է և սկսում է այնպիսի բաներ արտաբերել, որ ասելու չէ։ Նույնիսկ այդ պայմաններում ես ասում եմ` ճանապարհ տուր, բայց չի թողնում, և այն ժամանակ ես հրում եմ նրան ու անցնում»,- պատմեց ՔՊ-ականը։
Դիտարկմանը, որ երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, դա ներկայացվեց որպես էմոցիոնալ պոռթկում, ինչո՞ւ այս դեպքում էլ այդպես չի որակվում որպես քաղաքացու էմոցիոնալ պոռթում ձեր վարած քաղաքականությանը, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես հանգիստ ինձ համար նստած եմ, գալիս եմ, որ իջնեմ կանգառում, ինքն իմ դեմը փակում է և սկսում է... : Իր փաստաբաններն ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, ես ասում է՝ բայց դեմոկրատիայի դեպքում ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը: Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ։
Երկրորդ, նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել, նշանակում է մտնել իմ սեփական տարածքը: Ասում են՝ ամբողջ Եվրոպայում էլ պապարացիները նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար իրենց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:
Նա նշեց, որ եթե այդ տղան տեսանյութը ֆեյսբուքում չհրապարակեր և չտարածեր, ինքը չէր պատրատսվում որևէ բան անել։
«Ես նպատակ չունեի, ես չէի դա հանրայնացնի, եթե ինքը դա կգցեր ֆեյսբուք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հակոբ Ասլանյանը նշեց, որ արդեն առերեսում և հարցաքննություն եղել է այդ երիտասարդի հետ. «Երիտասարդն ասում է՝ ես որևէ վատ բան չեմ ասել, բայց տեսանյութում լսվում են իր խոսքերը: Ինքը երկու փաստաբան է բերել, բայց այնքան խելամտություն չի ունեցել, որ գոնե չգցեր ֆեյսբուք»։ Նա ասաց որ փաստաբան չունի, կարող է ինքն իրեն պաշտպանել:
Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
- Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
- Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
- Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
- Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին