Քաղաքական 14:38 16/04/2024 Հայաստան

Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց  զեկույց  «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքի և հետապնդման վերաբերյալ՝ նշելով, որ նրանք ոչ միայն քաղբանտարկյալներ են, այլև խղճի բանտարկյալներ։

Ի՞նչ է նշանակում ու ենթադրում խղճի բանտարկյալներ գնահատականը։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է  Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանի հետ։

««Խղճի բանտարկյալ» եզրույթը շրջանառության մեջ դրել են իրավապաշտպան կազմակերպությունները։ Խղճի բանտարկյալ համարվում են այն մարդիկ, որոնք բռնված են իրենց հայացքների պատճառով՝ քաղաքական, կրոնական  և այլն։ Փաստն այն է, որ իրենք արգելված որևէ բան չեն արել»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով, եթե քաղբանտարկյալների պարագայում որոշ դեպքերում մարդը ինչ-որ խախտում արել է, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ այնպիսի պատասախանտվություն, որը կրում է, այսինքն կրած պատիժն անհամաչափ է, խտրական է, նրա իրավունքների խախտմամբ է։

«Քաղբանտարկյալների պարագայում հիմնականում պահանջում են արդար դատաքննություն, իսկ խղճի բանտարկյալների պարագայում անհապաղ ազատ արձակում, քանի որ իրենց արածն ընդհանրապես արգելված չէ»,-ասաց կենտրոնի իրավապաշտպանը։

Նա ընդգծեց՝  Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արածը խուլիգանության հետ որևէ կապ չունի, բացի այդ, Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացվել է երկու անգամ։

«Այն չի կարող քրեական բնույթ կրել, եթե կրեց, ուրեմն այո, առանց օրենքի մարդուն ենթարկում են պատժի, ինչն ամենադասական հետապնդման ձևերից է»,-ասաց Ռ. Իշխանյանը։

Նա չի բացառում, որ Ն. Սամսոնյանից ու Վ. Սաղաթելյանից բացի Հայաստանում կան այլ խղճի բանտարկյալներ, միայն թե նման գնահատական տալուց առաջ պետք է ուսումնասիրություն իրականացվի։

Կենտրոնի ներկայացուցիչները զեկույցն ուղարկել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների, իրավապաշտպան կազմակերպությունների, առայժմ որևէ մեկից արձագանք չեն ստացել։

Զեկույցի համաձայն, «Ն. Սամսոնյանի և Վ. Սաղաթելյանի նկատմամբ «առցանց խուլիգանության» քրեական մեղադրանքը, ըստ բովանդակության, նույնա նում է վարչապետին ուղղված վիրավորանքի
համար քրեական հետապնդման հետ։ Բլոգերների դեմ հարուցված քրեական գործը, որի
շրջանակներում նրանք գտնվում են անազատության մեջ, պայմանավորված է բացառապես նրանց օգտագործած թիրախային արտահայտություններով և չի կարող մեկնաբանվել որպես «խուլիգանություն»։

Փաստորեն Հայաստանում վիրավորանքի «կրկնակի ապաքրեականացումը» կրում է ձևա-
կան բնույթ և դրա «փաստացի» հանցակազմը շարունակում է գործել՝ տվյալ դեպքում քողարկ-
ված որպես «առցանց խուլիգանություն»։

Նարեկ Սամսոնյանը Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար։ Ավելին, Ն. Սամսոնյանի ձերբակալության կոպտությունը պատժիչ բնույթ է կրել, հաշվի առնելով նաև այն, որ, ըստ տեսանյութի, վերջինիս կողմից դիմադրության որևէ փորձ չի արվել։

Այս հանգամանքները ինքնին նշանակում են, որ վերջիններիս կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքա կան բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին»։

Մանրամասները՝  ձայնագրությամբ։





 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:29
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:10
«Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ով վրաերթի են ենթարկել հետիոտնի
Նոյեմբերի 19-ին, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը. Արամ Վարդևանյան
ՀՀ նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նվեր Ծառուկյանը այս պահին Բելառուսում է
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։ Այդ մասին հայտնում է iravaban.net-ը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը.Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը։...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լուսանկար է հրապարակել և գրել. «11 ապրիլի 2023 թ., ք. Ստեփանակերտ, Աշոտ Ղուլյանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վահագն Չախալյանն արդարացվեց. Փաստաբան
«Հիշեցնեմ, որ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և կազմակերպության անդամներ հունիսին ձերբակալվեցին խմբակային...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ակցիային մասնակից ուսանողները փորձել են փակել Թբիլիսիի պողոտան
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները երեքշաբթի օրը փորձել են փակել Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան ATACMS հրթիռներով առաջին հարվածն են հասցրել ՌԴ-ի խորքում գտնվող ռազմաբազային
Անցած գիշեր ուկրաինական զինված ուժերը 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Բրյանսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԿԸՀ-ն սկսել է Եվրաքվեի ձևաթղթերի ստուգումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան
«Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն»
Աղբյուր` Panorama.am
17:45
Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը. «Գեղարդ»
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ահազանգում է Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացման մասին։  «Աստվածաշնչում...
Աղբյուր` Panorama.am
17:43
Աղազարյանը հաստատել է, որ հարցաքննվել է
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի...
Աղբյուր` Panorama.am
17:36
Զելենսկին ասել է, թե երբ են լինելու հակամարտության վճռորոշ պահերը
Ուկրաինայում շարունակվող հակամարտության որոշիչ պահերը կլինեն հաջորդ տարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր դարձել եք վճարունակ ու սոցիալապես անապահով խավի կարիքները ձեզ հետաքրքիր չեն. Փաստաբանը՝ ՔՊ-ականներին
«Այո, ևս մեկ անգամ եմ ասում, 2018-ին դուք չէիք կարող վճարել փաստաբանի անգամ նվազագույն հոնորար։ Այսօր վճարունակ եք դարձել ու ասում եք...
Աղբյուր` Panorama.am
17:04
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
17:03
Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։...
Աղբյուր` Panorama.am
16:45
ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին
Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ...
Աղբյուր` Panorama.am
16:33
ՔԿ. Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով ավարտվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Ժաննա Անդրեասյանի անդամակցությունը դադարեցվել է, Լենա Նազարյանը խորհրդի նախագահ է ընտրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:59
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
15:57
Վահե Ղազարյանից հետո ովքե՞ր կլքեն ՆԳՆ-ն
Վահե Ղազարյանի ազատումից հետո համակարգն «ինքնակամ» կլքեն նաեւ մի քանի խոշոր ու մանր պաշտոնյաներ: «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և խոշոր չափերով փողերի լվացում կատարած...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը
Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է այսօր տարածված տեղեկատվությունը, թե «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Տեղի է ունենում 2-3 գործընթաց. Քաղտեխնոլոգ
«Նիկոլ Փաշինյանը ստեղծում է արհեստական օրակարգ այն էլ շռնդալից կերպով։ Կիրակի օրով ազատում է բազմաթիվ պաշտոնյաների, երբ կարելի էր գնալ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի 132 մլրդը կհավաքվի. Էդգար Ղազարյան
«Այստեղ ստեղծված է միակուսակցական բոլշևիկյան կառավարման համակարգ։ Բոլշևիկները դեռ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ խորհուրդներ ունեին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ըմբշամարտի ֆեդերացիա. Մեզ համար ևս մնում է անհասկանալի, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ
«Հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}