Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես` էթնիկ հայերի կամայական ազատազրկման և հարկադիր անհետացումների մասին պնդումները, ինչպես նաև Հայաստանի այն պահանջները, որոնք վերաբերում են էթնիկ հայերի նկատմամբ իրականացված տարբեր բռնություններին»,- ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Պիեր դ՛Արժանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը երեկ ընդունել է՝ դատարանի կողմից դիտարկվող հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, այլ ոչ շարքային միջպետական պատերազմ:
«Այս հակամարտությունն էթնիկ է, քանի որ երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանը հրաժարվում էր ընդունել Լեռնային Ղարաբաղի՝ իր նախնիների հողերում բնակվող էթնիկ հայերի ինքնորոշումը:
Ադրբեջանի նախագահը դա անվանել է «ազատագրական պատերազմ» կամ «հայրենական պատերազմ», և այդ գործողությունները պարունակում են էթնիկ հայերի նկատմամբ խտրական բազմաթիվ խախտումներ։
Ավելին՝ այս պատերազմի հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով դատարանի որոշումները։
Սա էր իրենց նպատակը՝ էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելը»։
Պիեր դ՛Արժանի խոսքով, այսօր ընդամենը մի քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում։
«ԼՂ պարագայում, այսպես կոչված «մեծ վերադարձի» ծրագիրը, մեղմ ասած ռասիստական նախագիծ է, որի նպատակն է Կոնվեցիային հակառակ, հայրենիքից արմատախիլ արված հայերին, ովքեր մեծամասնություն են եղել, փոխարինել ադրբեջանցիներով։ Ադրբեջանի միակ ցանկությունն է, որ դատարանը չխոչընդոտի խտրականության իր այս մեծ նախագծի իրագործումը, որը իրագործվում է տարածքային ինքնիշխանության շղարշի ներքո»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին