Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ հերքելով, թե նկատողություն է տվել իր աշխատակցին՝ «Ֆեյսբուք»-ում Հայկ Մարությանի գրառումը «լայքելու» համար:
Իր խոսքում Բեգոյանը սակակայն ընդունեց, որ նկատողություն տալու գործընթաց է հարուցված։
«Այս մարդը լայքել է իր հիմնարկին, կոլեգաներին անպատվող, իր ղեկավարներին անպատվող գրառումները»,- հայտարարեց ՀՈԱԿ-ի տնօրենը և նշեց, որ գոյություն ունի Աշխատանքային օրենսգիրք և երբ աշխատակիցը ինչ-որ բան է կատարում, ուշանում է աշխատանքից, ապա պետք է աշխատակցից գրությամբ բացատրություն պահանջվի ուշանալու համար, և այդ գրության մեջ նշվի, որ կախված իր պատասխանից հնարավոր է՝ լինեն կարգապահական տույժեր:
«Մանիպուլացվում է «Ազգային առաջընթաց»-ի՝ այժմյան ղեկավարի կողմից: Աշխատակիցն ասում է, որ ես քաղաքական հայտարարության տակ լայք եմ դրել, բայց դա այդպես չէ, այն քաղաքական հայտարարություն չէ: Ես տեղյակ չեմ եղել, իմ ուշադրությունը հրավիրել են իր կոլեգաները՝ Թափոնների վերամշակման վարչության աշխատակիցները, մոտեցել են և ասել, որ կա խնդիր, ցույց են տվել սոցիալական ցանցերում իրենց կոլեգայի արածը՝ դրանք գնահատելով վիրավորական: Իրար նույնիսկ չեն բարևում, որովհետև տվյալ աշխատակիցը, հավանության արժանացնելով, օրինակ, Հայկ Մարությանի գրածին, փաստացի դուսր է գալիս, որ իր կոլեգաներին համարում է խուլիգան:
Որպեսզի վիճաբանություն չառաջանա, ես աշխտակիցներին խիստ հրահանգել եմ որևիցե հարաբերություն չպարզել իրենց այդ կոլեգայի հետ և ասել, որ կկիրառեմ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան գործառույթներ, ինչն էլ որ արել եմ»,-հայտարարեց Բեգոյանը:
Հայտնելով, որ քաղաքական գրառումներին լայքելը յուրաքանչյուր մարդու գործն է՝ Բեգոյանը հավաստիացրեց, որ այդ աշխատակիցը միշտ էլ լայքել է քաղաքական հայտարարությունների տակ։
«Բայց «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր էջում տեղադրել է իմ նկարը և գրել՝ «այս ստահակը», նկատի ունենալով ինձ: Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակից, որը հավանության է առաջացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը: Այնուհետև Հայկ Մարությանը Թումանյան փողոցում տեղի ունեցած հանրահայտ դեպքերի ժամանակ՝ քաշքշուկի, տեղադրում է իր էջում տեսանյութը՝ գրելով՝ «Կանաչապատման խուլիգանները»: Այդ նույն աշխատակիցը հավանության է արժանացնում Մարությանի այդ գրառումը: Հետևապես մեր աշխատակիցը բացառապես սուտ է խոսում, խոսքը չի վերաբերում քաղաքական հայտարարությանը հավանելուն, խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավար կազմին և իր կոլեգաներին վիրավորական բոլոր արտահայտությունների տակ հավանություն դնելուն»,-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը և տեղեկացրեց, որր իր գրությանը այդ աշխատակիցը պատասխանել է և ինքը պետք է պատասխանն ուսումնասիրեմ և ըստ այդմ որոշում կայացնի կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ։
Նա նաև հայտնեց, որ այդ աշխատակիցը նաև աշխատանքի ժամին է ֆեյսբուքում եղել, կամ այլ գործով զբաղվել, ինչը արձանագրված է ծառայողական քննության հիմքում։
Օրերս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրոլ էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ վերջինը հավանություն է տվել իր ֆեյսբուքյան գրառմանը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։
Հարակից հրապարակումներ`
- Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
- ՔՊ-ական «դեմոկրատիան» նոր ռեկորդ է սահմանել՝ ֆեյսբուքյան լայքը դարձել է կարգապահական տույժի ենթարկել հիմք. Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա