«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային փողոցի հ.1 (0.04հա հողամաս), Անտառային փողոցի հ.1ա (0.1953հա հողամաս), Անտառային փողոցի հ.13 (0.0313հա հողամաս), Անտառային փողոցի հ.139 (0.1հա հողամաս), Սարմենի փողոցի հ.19 (0.0563հա հողամաս), Ջրաշատ փողոցի հ.27 (0.0420հա հողամաս, 164.6քմ շինություն) և Սարմենի փողոցի հ.29 (0.0456հա հողամաս) հասցեներում գտնվող անշարժ գույքերը»,-ավագանու նիստում հայտնեց Երևանի անշարժ գույքի կառավարման վաչրության պետ Վահան Խաչատրյանը։
Նա նշեց, որ նվիրաբերվող տարածքներն ընդհանուր կազմում է 5105 քմ, և որ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակում հայտնել է հիմնադրամի պատրաստակամույունը այդ գույքերը նվիրաբերել Երևանին,՝ պայմանով որ նշված անշարժ գույքերի վրա կառուցապատում չարվի։
Վահան Խաչատրյանը հայտնեց, որ մինչ այդ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 11.3 հա չկառուցապատված տարածք էր նվիրաբերել մայրաքաղաքին՝ Կասկադի աստիճանն վերջնական տեսքի բերելու համար և նոր նվիրաբերված տարծքները կառուցվելիք աստիճանների վերջին հատվածի հարակից տարածքներն են։
Նա նաև վստահեցրեց, որ նվիրաբերված հողերը կօգտագործվեն բարեկարգման նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան