Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր ունենք»,- ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա հայտնեց, որ շատ շուտով Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն։
«Հայաստանին մենք չենք դիտարկում որպես երեք միլիոնանոց շուկա, այլ դիտարկում ենք որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա։ Հայաստանը ԵԱՏՄ երկրներից միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի ընդհանուր սահման»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ Հայաստանի ու Իրանի միջև հունվար-փետրվար ամսին առևտրի ծավալների աճ է արձանագրվել. անցյալ տարի 704 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն են ունեցել, 2024-ին ակնկալվում է, որ ավելի մեծ աճ կգրանցենք։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին