Փաստաբան. Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն սկսելու մասին հերթական ապօրինության դրսևորում է։
Խոշտանգման վերաբերյալ քննություն, այն էլ ծառայողական ոստիկանությունն իրավունք չունի կատարելու, դա ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում է։
Դեռ երեկ պետք է նախաձեռնված լիներ քրեական վարույթ, արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները, զննվեր ավտոմեքենան, առգրավվեին նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկների ձայնագրությունները ու էլի բազմաթիվ քննչական գործողություններ...
Ծառայողական քննություն: Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
- Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
- Վարդանյանի վրա հարձակումը՝ քաղաքական հաշվեհարդար ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿ
- Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին