Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի որոշմամբ «Հանրային ձայն» դաշինքի ցուցակից Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է ավագանու անդամի մանդատ։
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը։
Ներկայացնելով նիստի օրակարգը՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այնտեղ ընդգրկված է 35 հարց, որից երկու հարց հանել է հեղինակ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունն էլ առաջարկել է 29-33 –րդ հարցերը հանել օրակարգից։
Ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին ամբողջ օրակարգը դարձնել զեկուցվող, ինչին Ավինյանն արձագանքեց, որ այդ դեպքում ավագանու նիստերը օրեր կտևեն։
ՔՊ խմբակցությունը մերժեց ընդդիմության՝ բոլոր հարցերը զեկուցող դարձնելու առաջարկը, և օրակարգում մնաց 2 զեկուցվող նախագիծ, որչն էլ ընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
- Մարությանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի դատարանում
- Ոստիկանությունը Հայկ Մարությանին թույլ չտվեց մասնակցել Երևանի ավագանու նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան