Քաղաքական 16:13 16/04/2024 Հայաստան

Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին

Արդեն երկու օր է քաղաքական գործիչները, վերլուծաբանները, պատմաբանները փորձում են վերլուծել ու հասկանալ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի արած հայտարարությունները Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ճշտել ու արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

Panorama.am-ը զրուցել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդգար Հովհաննիսյանի հետ՝ արդյո՞ք նպատակահարմար է, հնարավոր է Հայոց ցեղասպանության զոհերի անունները հրապարակելը կամ ի՞նչ վտանգներ դա կարող է իր մեջ ներառել։

Էդգար Հովհաննիսյան-Առաջին հայացքից թվում է,  թե լավ բան է, եթե պարզենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի անունները։ Բայց որպես պատմաբան, Ազգային արխիվում երկար տարիներ աշխատած անձ, կարող եմ վստահեցնել՝ դա ամբողջությամբ վերականգնելը գրեթե անհնար է, և ոչ թե այն պատճառով, որ այդ զոհերը չեն եղել, այլ անցել է 100-ից ավելի տարի ու, հաշվի առնելով նաև ժամանակի իրավիճակը, մենք չունենք համապատասխան փաստաթղթեր, որովհետև դրանց զգալի մասը ոչնչացվել է հենց այդ ժամանակ։

Ցեղասպանությունը միայն բնակչության ոչնչացումը չէ,  այլ արխիվային փաստաթղթերի, մատյանների, մշակութային ժառանգության ոչնչացումն է։ Դրանց մի մասը ոչնչացվել է, մի մասը եթե կա, թուրքական արխիվներում են ու մեզ հասանելի չեն։ Մի հսկայական մասը Հայաստանում է՝ հուշագրություններ, նամակագրություններ, փաստաթղթեր, որտեղ այս կամ այն անձի, վայրի, զոհվելու մասին հիշատակության կա։ Բայց ամբողջությամբ հնարավոր չէ վերականգնել։

Մի անձնական օրինակ բերեմ. իմ մեծ տատն ու պապը ցեղասպանության վերապրածներ են։ Երկուսի ընտանքից իրենք են կենդանի մնացել, փախել են Արևելյան Հայաստան։ Ամեն մեկի ընտանիքը տասից ավելի անձից է կազմված եղել։ Արխիվում աշխատելու տարիներին երկարամյա փնտրտուքի  արդյունքում հնարավորություն չեմ ունեցել գտնել  որևէ փաստական ապացույց, փաստաթուղթ  այդ մարդկանց անձնական պատմության վերաբերյալ, բայց պարզ է, որ նրանց ընտանքիները ոչնչացվել են։ Հիմա մենք իրենց անունները ո՞նց ենք վերականգնելու, ինչպե՞ս ենք ֆիքսելու։ Այդպես հազարավոր դեպքեր, երբ ընտանեկան հիշողությամբ, բանավոր պատումով եկել ու մեզ է հասել, բայց որևէ փաստաթղթային հիմք հասանելի չէ։

Սրանից ավելի վտանգավոր միտք անհնար է հղանալ, որովհետև սա Թուրքիայի տասնամյակներ առաջվա պահանջներից է, որ եթե մեկուկես միլիոն կոտորվել են՝ ովքեր են դրանք՝ իմանալով, որ անհնար է վերականգնել։

Հիմա արհեստականորեն մտելով այդ օրակարգի մեջ՝ վտանգի տակ ենք դնելու բազմաթիվ հարցեր, որովհետև պատմությունը միայն անցյալի ուսումնասիրումը չէ,  այլ նաև ներկա է, ապագա է, պատմությունը գաղափարախոսություն է, ժողովրդի հիշողությունն է։ Ինչպես անձն առանց հիշողության ոչինչ է, կենդանուց չի տարբերվում, այնպես էլ ժողովուրդն  առանց հիշողության ամբոխի է վերածվում։

Եթե փորձենք անցյալը վերախմբագրել, վերանայել, կասկածի տակ ենք դնելու  մեր անցյալը, պատմական հիշողությունը, պատմագիտության թեզերը, որոնք արդյունավետ շրջանառվել են տասնամյակներ շարունակ ու վերջիվերջո այս թեզերի հիման վրա տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ արձանագրելով հենց մեկուկես միլիոն զոհի հանգամանքը։  Այս դիսկուրսում մենք հաստատ շահած դուրս չենք գալու։ Այստեղ խիստ վտանգավոր բան կա։

Հրեաների Հոլոքոստի դեպքում խոսում են 6 միլիոն զոհի մասին։ Իմ ունեցած տեղեկություններով, նման փորձ հրեաներն արել են  ու չեն կարողացել ամբողջությամբ վերականգնել բոլոր զոհերի անունները ու այն պարագայում, երբ Երկրորդ աշխարհամարտն ավելի ուշ է տեղի ունեցել, Եվրոպայի կենտրոնում է եղել, աղբյուրների տեսակետից ավելի հասանելի է, փաստերն ավելի շատ են, վերապրածներ կան, որոնք մինչ օրս ապրում են։  Մեր պարագայում դա ավելի բարդ խնդիր է. այն հատվածը, որտեղ կատարվել է  ցեղասպանությունը, հետագայում ոչնչացվել է ամեն ինչ,  մարդիկ մազապուրծ փախել են։

Ընդգծեմ կրկին՝ բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել, ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին, հայատյաց քաղաքականություն իրականացնողներին, որ ասեն՝ տասնամյակներ կեղծ թեզեր եք դրել շրջանառության մեջ, տեսեք՝ ձեր զոհերը ոչ թե 1,5  միլիոն է, այլ, օրինակ, 1,2 միլիոն կամ 500 հազար, քանի որ ոչ ոք չի կարող ասել՝ տեսականորեն որքան անուն է հնարավոր վերականգնել։

Սա շատ վտանգավոր, ոչ լավ տեղ տանող գաղափար ու ծրագիր է։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու հիմա մեր բազմաթիվ խնդիրների պարագայում օրակարգ են բերում նման  հարցեր, կարելի է զբաղվել ավելի կարևոր՝ ներքին ու արտաքին անվտանգային խնդիրներով,  որոնք մեր առջև այսօր ծառացած են։

Panorama.am- Միտումնավո՞ր է այդ թեման բերվել օրակարգ։ Արդյո՞ք այսպես կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության ու 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստը ու հենց Հայաստանի իշխանության կողմից։

Էդգար Հովհաննիսյան-Չեմ կարող ասել ուղղորդված է, պլանավորած է, միտումնավոր է արվում, թե անհեռատեսության արդյունք է, միգուցե բոլորը միասին, բայց հետևանքները լինելու են խիստ վտանգավոր։

Panorama.am -Նիկոլ Փաշինյանը  վերջերս դասախոսություն է կարդացել, որի գլխավոր ասելիքն այն էր եղել, «Հրապարակն» է գրել, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, և ստեղծվեց ՆԱՏՕ-ն։

Էդգար Հովհաննիսյան-Աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններ կարող են այս կամ այն երևույթների վրա մեկնաբանման, հարցը սրելու կամ չսրելու տեսակետից որոշակի նշանակություն ունենալ, բայց փաստ է, որ եղել է Հայոց ցեղասպանություն՝ սկսած համիդյան ջարդերից, շարունակվելով երիտթուրքերի կողմից ու վերջին դրվագները քեմալական հանրապետական Թուրքիայի իշխանությունների կողմից։

Սա պատմական փաստ է, հիմա այս փաստը կսրվի, չի սրվի, ինչ-որ կոնտեքստում, ինչ-որ երկրի կողմից կօգտագործվի, թե ոչ, լրիվ այլ հարց է։ Հարցն այն է, թե  մենք՝ հայերս, որպես պետականություն, ժողովուրդ, ինչպես ենք  հաշվի նստում մեր պատմական անցյալի հետ։ Ստացվում է՝ մենք հաշտ չենք դրա հետ, մինչդեռ Թուրքիան պետք է... Գնդակը Թուրքիայի դաշտում է,  Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ, համարձակություն ունենա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենա և անցնի առաջ։ 

Գերմանիան  ճանաչել է Հոլոքոստը, փոխհատուցել է Հոլոքոստի համար,  անգամ դրանից հետո,  եթե այսօր մեկը գտվի, որ կժխտի, կհերքի, այլ ձևով կմեկնաբանի, կասկածի տակ կդնի Հոլոքոստի հետ կապված որևէ պաշտոնական տեսակետ, այդ մարդը շատ արագ կմեղադրվի անտիսեմիտիզմի մեջ, կքարկոծվի։

Մեզ զոհել են, ոչնչացրել են, ու հիմա  մենք ասում են՝ այս ազգն է սրել,  այն ազգն է սրել, այս երկիրը, այս աշխարհաքաղաքական իրադարձությունը։ 1991 թվականից անկախ ենք ու մշտապես Հայոց ցեղասպանության  միջազգային ճանաչմանն ուղղված ջանքեր են իրականացվել, մեր արտաքին քաղաքականության օրակարգում է եղել, տասնյակ երկրներ, այդ թվում Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ,  ճանաչել են այդ փաստը, հիմա մենք  ինքներս ենք փորձո՞ւմ դա կասկածի տակ դնել։ Անհասկանալի ու խորթ մեկնաբանություններ են ինձ համար։

Դա պատմական իրողության է՝ մենք ցեղասպանվել ենք, հայրենազրկվել ենք, ցավոք սրտի։ Հպարտանալու համար չեմ ասում։  Մեր  պատմության ամենածանր էջերից է, բայց պատմությունը պետք է հիշել այնպես, ինչպես որ է՝ հերոսականն էլ, ողբերգությունն էլ,  քաջությունն էլ,  դավաճանությունն էլ, փորձել հետևություն անել՝ այսօր այդ ամենի կրկնումը թույլ չտալու համար։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Հ.Գ. Հիշեցնենք, որ փաշինյանյան իշխանությունը նույնիսկ 2020 թվին անհայտ կորածների, զոհվածների, գերի ընկածների ցուցակներ չի կարողացել ճշտել ու հրապարակել։ Եզրակացությունը ինքնին պարզ է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագւկ ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետո Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}