Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է «apsny.ge»-ն
Այդտեղ են Ախալի կուսակցության առաջնորդներ Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան։
Ցցուցարարները որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը:
Ոստիկանները նրանց խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչից հետո ընդհարում է սկսվել։ Ձերբակալվածների մասին չի հաղորդվում։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ընդդիմությունը բողոքում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
- Թբիլիսիում պայթյունի հետևանքով երկու զոհ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան