Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված է 8 թափուր հաստիք և բոլորն ամբողջ դրույքով:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ «տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ստանալ միայն «Սպիտակ հաքեր» (Սպիտակ գլխարկ) անունով հայտնի մասնագետները: Այս աշխատանքի համար նախատեսված է 1 թափուր հաստիք:
«Սպիտակ գլխարկ» - տերմինը համացանցային ժարգոնում նշանակում է էթիկական համակարգչային հաքեր կամ համակարգչային անվտանգության փորձագետ, ով մասնագիտացել է համակարգչային ներթափանցման փորձարկման և այլ թեստավորման մեթոդաբանություններում՝ ընկերությունների տեղեկատվական համակարգերի անվտանգությունն ապահովելու համար։
Հատկանշանական է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր է իր ՏՏ կադրերը համալրել այնպիսի մասնագետներով, որոնք հմտացած են այլոց համակարգիչներ մուտք գործելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին