Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով (ՔՕ 297 հոդված 1-ին մաս) ԱԺ պատգամավոր Հ. Ասլանյանի հաղորդման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան, Վարդանյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանը։
Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է նաև փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Մելիքյանի խոսքով, կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննություններ, երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել առերես հարցաքննություն տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ։ Քննչական գործողությունները կշարունակվեն։
Ռ. Մելիքյանը հիշեցրեց, որ Ս. Վարդանյանը ձերբակալված է 72 ժամով, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
«Մենք չենք ընդունում, որ տեղի ունեցածը տեղավորվում է խուլիգանության հանցակազմի ներքո»,-ասաց փաստաբան։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամվորի հետ կապված միջադեպի մասնակցին ոստիկանություն են տարել
- Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
- Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
- Հայտնի առանձնյակը նենց հարվածեց ձեռքիցս հեռախոս, դրամապանակ թռան. ՔՊ-ական պատգամավորի միջադեպի մասնակից
- «Մի խփի արա, այ ժեխ բիձա». ՔՊ-ական պատգամավորը հարվածում է իրեն քննադատող քաղաքացուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան