Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակին»,- ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` խոսելով կիրակի գիշերը Իրանի կողմից Իսրայելի դեմ գործողությունների մասին։
Նա նշեց, որ իրենց օրինական և լեգիտիմ պատասխանից հետո եվրոպական, Արևմտյան որոշ պետություններ Իրանի օրինական պաշտպանությունը որպես ագրեսիվ քայլ ներկայացրեցին, ինչը նշանակում էր հող նախապատրաստել սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար։
«Երևանում եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն էլ Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի և թյուր դիրքորոշումն են տարածում Հայաստանում։
Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքականության ազդեցության և Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունը և չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ։
Այստեղ գիտեն, որ սինոիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է և ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով։
Մի փորձեք մաքրագործել այս ռեժիմին, կեղտոտ թաշկինը չի մաքրում ապակին։
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում կայունության բերել։
Եթե կայունության եք փնտրում, ազնվի եղեք, ընտրովի մոտեցումը միայն խրախուսում է սիոնիստական ռեժիմի արկածախնդրությունը, տարածաշրջանը տանում պատերազմի։
Մեր մտահոգությունն է, որ Հայաստանն ու ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի կամ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի ի հաշիվ այլ երկրների
Հայաստանի իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը Հայաստան-Իրան հարաբերթյունների դեմ չեն»,- ասաց դեսպանը։
Նա ընդգծեց, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության և բարեկամության առանցքի վրա, տարածաշրջանին ու աշխարհին ուղղված իրենց ուղերձը բոլոր ազգերի համար խաղաղության, անվտանգության, առաջընթացի մասին է։
«Հարևանության քաղաքականությունն Իրանի գլխավոր առաջնահերթություններից է, մենք մեր հարևանների անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած սցենարի դեպքում տեսնում եմ վատ հետևանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից
- Իսրայելի տարածքի վրա հարձակման նախնական արդյունքները. Սերգեյ Մելքոնյան
- Իրանը և Իսրայելը ելույթ կունենան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. Աղբյուրը
- Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան
- CNN. Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը
- Մոսկվան կոչ է անում Իրանին և Իսրայելին
- Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին
- Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Կոռնիձորի Արո. Հայկական զորքը արևածաղկի նման չրթում է թուրքա-իսրայելական ԱԹՍ֊ները
- Իրանում խոցված իսրայելական անօդաչուն Ադրբեջանից է հատել իրանական սահմանը. Իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա