80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր բնակավայրերի բանուկ հատվածներում բեռնատար մեքենաներով կարտոֆիլ է վաճառվում։ Գյուղացին չի կարողացել իրացնել իր բերքը։ Հիմնահարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանի հետ։
«Այսօր մենք մոտ 80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք՝ հանած սերմացուն։ Այս իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանի ճանապարհի փակ լինելով։ Այն կազմակերպությունը, որը միշտ արտահանում էր կարտոֆիլն, այս տարի ճանապարհի բացել-փակելով միշտ խոչընդոտեց։
Ամռանը շատ փոքր քանակություն արտահանվեց և արդյունքն եղավ այն, որ այսօր Հայաստանը ուրիշ վտանգի առաջ է կանգնած, որ հաջորդ տարի կարտոֆիլի գինը կլինի 300-400 դրամ։ Պատճառն այն է, որ հին սերմացուն են օգտագործելու, նոր սերմացու գրեթե չի մտել Հայաստան, կառավարությունը դրանով չի զբաղվել։ Մեր սերմաթարմացման և սորտաթարմացման միջին պահանջարկը տարեկան 3 հազար տոննա է, բայց եթե լավագույն դեպքում 300 տոննա սերմացու մտնի Հայաստան, շատ լավ կլինի։ Արդյունքում կլինի այն, որ հաջորդ տարի շատ 10-15%-ով ցածր բերք կունենանք, նախորդ տարվա համեմատ մոտ 100-150 հազար տոննա քիչ կլինի, ինչը կազդի ներքին շուկայի գների գոյացման վրա։
Նախանցած տարի մենք մոտ 50 հազար տոննա կարտոֆիլ ենք արտահանել, այն լավ էր գյուղացու համար, որոշակի գումար աշխատեցին և շատ կարտոֆիլագործներ նոր վարկեր չվերցրեցին։ Իսկ այս տարի բոլորը վարկ էին ցանկանում վերցնել, որ նոր սերմ առնեն, իսկ բանկերը վարկերը հասցրելեն 20-24 %-ի։ Սա էլ գյուղացու թալանի մի տեսակ է, թե այդ սուբսիդավորված վարկերն ի՞նչ եղան, չհասկացանք։
Մնացած կարտոֆիլն այսօր կիլոգրամը 25 դրամով վաճառում են անասնակեր, արդեն շոգերը մոտենում են, ծլում է կարտոֆիլը, ինչքա՞ն կարան պահեն։ Սառնարանային տնտեսույուն չունեն, հիմնականում խրամատավորված փոքր պահեստներում պահեստավորված կարտոֆիլ է, պահել հնարավո չէ և այն կփտի պահեստներում և արդեն որպես անասնակեր էլ պիտանի չի լինի։
Կարտոֆիլի սերմնացուն երբեք չի սուբսիդավորվել, այն եղել է միայն 2010 թվականին, որից հետո ինքնաֆինանսավորվել է։ Բայց կառավարությունը միշտ բարենպաստ պայմաններ ստեղծել է, որ, օրինակ, կարտոֆիլը չհարկվի։ Բայց վերջին 3-4 տարիներին սահմանին սերմացուի ներմուծման վրա 5 % հարկ են մտցրել, որը կոչվում է պետտուրք։ Թե ինչ պետտուրք է՝ այդպես էլ չհասկացանք։ Հերքի չի Հոլադիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից խեղճ գյուղացին ներկրում է իր կարիքների համար, սահմանի վրա պետությունը 5 % պետտուրք է պահում, ձրիակերներին՝ ոստիկան, պատգամավոր պահելու համար»,-ասաց Հարչ Բերբերյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
- Հայկական արտադրանք ներկայացվող տոմատի մածուկները ներկրվում են Թուրքիայից․ Հրաչ Բերբերյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան