ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ 2019-23 թվականներին...»,-ավագանու նիստում ելույթ ունենալիս փորձեց միտքն ավարտել «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նիստը վարող քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդհատեց ավագանու անդամի ելույթը և հորդորեց քննարկվող հարցի՝ աուդիտի մասին խոսել։
«Աուդիտի մասին...Իշխանությունները աուդիտի կենթարկվեն և կհասկանանք, թե 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ը, որ 5 մլրդ դրամ պետությունից փողեր է ստացել՝ այդ փողերն ուր են գնացել»,- հայտարարեց Սուքիասյանը։
Տիգրան Ավինյանը կրկին ընդհատեց ելույթը՝ ասելով, որ ավագանու անդամը քաղաքապետարանի աուդիտի մասին պետք է խոսի։
«Վերադառնալով քաղաքապետարանի աուդիտին՝ ասեմ, որ ինչպես ֆինանսների նախկին նախարար Վահան Քերոբյանը չի հաստատել ԱՆԻՖ-ի աուդիտը, այնպես էլ օր է գալու, որ Երևանի քաղաքապետարանի աուդիտն էլ չի հաստատվելու։ ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է հունվարին գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աուդիտն է գտնելու մսխումներ։ Տեսեք, թե ինչպես է կապվում։ Այն ինչ Ձեր նախկին գործունեության հետ է կապված, շղթայորեն գալիս կապվում է այս գործունեության հետ»,- Տիգրան Ավինյանին դեիմեց Մանուկ Սուքիասյանը։
Ավինյանը ընդհատեց Սուքիասյանի ելույթը և կարգադրեց անջատել նրա բարձրախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
- «Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում