Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
«Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի, չի կարող լինել»,- ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետա Տիգրան Ավինյանը։
Նա արձագանքեց նախորդ ամիս Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքում շինությունների քանգման գործողությունների վերաբերյալ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի զեկույցին։
«Շատ տրամաբանական քանդումներ էին դրանք՝ աղմկահարույց լինեին, թե չլինեին»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ դեռ 2022 թվականից եղել է գործելաոճը, որ բոլոր երևանցիներին և գործարարներին հայտարարել են, որ կանաչ տարծքներում զավթումների դեմ պայքար է մղելու։
«Այո, պարոն Բեգոյան, այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթ կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման աշխատանքներ իրականացնելու, պետք է ավարտել»,-ասաց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
- «Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև