Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա վերադառնայիք և այդ նույն ապրանքը 2 անգամ ավելի թանկ գնեիք՝ միջնորդի միջոցով։ Կանաչապատման ՀՈԱԿ-ը դա է անում»,-Ավագանու նիստում հայտնեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նա հայտարարեց, որ երեք մետր բարձրությամբ 13-14 բնափայտ հաստությամբ տնկինրեը Իտալիայում 30-40 հազար դրամ է։
«Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ամեն տարի գնում են իտալիա, այդ նույն ապրանքը տեսնում են, հետո գալիս են այստեղ և Իջևանի «Բերինվուդը» ընկերությունը այդ նույն ապրանքը երկու անգամ թանկ գնում է և տալիս է Կանաչապատման ՀՈԱԿ-ին՝ մեր վճարած հարկերով, հետո ասում եք, թե այն կոռուպցիա չէ։ Եթե կոռուպցիա չէ, ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք, որ հալալ քրտինքով վճարած ժողովրդի փողերն այդպես եք ծախսում»,-ասաց Զարոկյանը։
Հայտնելով, որ քաղաքապետարանի մրցույթներին ոչ մի տնկարան չի մասնակցում՝ Զարոկյանը բացատրեց, թե ինչպես են մրցույթում հաղթում։
«Վերջին 82 մլն դրամի մրցույթը և բոլոր մրցույթները հաղթե է Իջևանի «Բերինուոդը»։ Ինչպե՞ս է այն ստացվել։ Բանն այն է, որ մյուս երեք մրցակիցները նունիսկ ձև չեն արել, որ մրցակցում են։ Կանաչապատման ՀՈԱԿ-ը տնկիի առավելագույն գինը սահմանում է 90 հազար դրամ Իջևանի «Բերինուոդը» առաջարկում է 8990 դրամ՝ 10 դրամ պակաս, իսկ մրցույթին մասնակից մյուս ընկերությունները՝ համապատասխանաբար 240 և 840 հազար դրամ»,- հայտնեց Զարոկյանը՝ նշելով, որ այն ձևկան է արվում, որպեսզի նույն ընկերությունը հաղթի։
Հարակից հրապարակումներ`
- «Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
- «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
- Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան