Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկությունը հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ին։
««ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր փաստաբանները ներկայացրին սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները․ Սամվել Վարդանյաանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։
Պաշտպան Վարազդատ Հարությունյանը մանրամասնել է՝ դիմակավորված անձինք առանձնակի դաժանությամբ են վարվել ձեռնաշղթայված քաղաքացու հետ․նրան ստիպել են ծնկել, գլուխը հարվածել են գետնին, սկսել են ձեռքերով հարվածներ տեղալ, թքել են քաղաքացու վրա, հայհոյել, ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում՝ վախեցնելու, ահաբեկելու համար, արժանապատվությունը նվաստացնող այս գործողություններից հետո բերել, թողել են մեքենայի մոտ ու հեռացել։
Հարակից հրապարակումներ`
- Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
- Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
- Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան