Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը գրում է.
«Ցեղասպանությունը զուտ շատ մարդկանց սպանություն չի, այն գործողություն ուղղված որոշակի խմբի ոչնչացմանը եւ կապ չունի, քանի մարդ է սպանվում այդ գործողության ընթացքում։ (Բոսնիական Սրեբրինիցայի 7 հազար տղամարդու սպանությունը Արդարության միջազգային դատարանը որակել է որպես ցեղասպանություն։)
Անդրանիկ Քոչարյանը չգիտի մի բան, որը թվում է, թե այնքան պարզ մի գիտելիք պետք է լինի հայ մարդու համար։
Անցած տարի ապրիլի 24֊ին հիմնականում խոսում էի Հայոց ցեղասպանության ժխտողականութան մասին, բայց մտքովս չէր անցնի, որ այս ժխտողական թեզերից մեկը հայկական դաշտ պետք է մտնի հենց հայերի ձեռքով։
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որովհետև իրոք անկանխատեսելի է, չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել էր.
«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: Որովհետևը մինչև հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք է կենտրոնանանք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք ցեղասապանության թանգարան, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կապված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային: Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել: Հիմա պետք է կենտրոնանք, նաև իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը, նաև ցեղաասպանության էդ բացթողումը դարձնել իրականություն:
Պա՞րզ ա չէ, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»:
Հարակից հրապարակումներ`
- Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
- Մարդ չի կարող էդ աստիճանի անգրագետ լինել. Ադիբեկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
- ՔՊ խմբակցությունը նեղանում է․ «Գնացել, կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»
- 44-օրյայի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպանները մտադիր են պարզել ցեղասպանված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները. Ղազարյան
- Արմինե Ադիբեկյան. Արևմուտքը պատրաստվում է Հայաստանի օգտակար հանածոների հանքերը շահագործել Ադրբեջանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան