Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
«Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր ոստիկաններ փորձում են մեզ հասցնել, որ իրենք դեմ են այդ ամեն ինչին և կապ չունեն։ Այն տեղեկությունը, որը հիմա հայտնելու ենք, կարելի է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձանցից՝ վերադառնալու հետո։ Շնորհավորելու փոխարեն՝ ոստիկանության աշխատակիցներին կոչ եմ անում իրենց շարքերից մաքրել նմանօրինակ թյուրիմացություններին»,- այս մասին հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ երեկ տեղի ունեցած խոշտանգման դեպքին։
Հարությունյանի խոսքով՝ Սամվելին հրաժեշտ տալիս եղել է նորմալ վիճակում, հագուստը եղել է նորմալ վիճակում, որևէ տեղ վնասված չի եղել։
«Երբ տեղեկացա դեպքի մասին, իջա դատաբժշկական փորձաքննությունների կենտրոն։ Սամվելին բերեցին, ջինսե տաբատի ծնկների հատվածում թարմ խոտի հետքերն էին, դեմքի ճակատային հատվածն ուռած էր, աջ ձեռքն ուռած էր, ձախ ունքը վնասված էր, ուսն ու ձեռքը քերծված էր»,- պատմեց Վարազդատ Հարությունը։
Փաստաբանը նաև ներկայացրել, թե ինչ է կատարվածի մասին պատմել Սամվել Վարդանյանը։
«Երբ իրենք դուրս են գալիս բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, որպեսզի ուղևորվեն ձերբակալվածների պահման վայր, ընդամենը 1,5 րոպեի հեռավորության վրա ոստիկանական մեքենան կանգնում է և ոստիկանության քաղաքացիական հագուստով ուղեկցող երկու աշխատակիցներն ասում են, որ իրենք կարիք ունեն իրենց բնական կարիքը հոգալու։ Սամվելին տեղեկացրել են ու մեքենայից դուրս են եկել։ Դրանից անմիջապես հետո ամբողջովին սև դիմակավորված 3 անձ մեքենայից նրան դուրս են հանում, տանում են մի քանի մետր այն կողմ ՝ խոտերի մեջ, նրան չոքացնում են, գլուխը հարվածում են գետնին և սկսում են նրան ձեռքերով հարվածել։ Այս ամբողջ պրոցեսը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժանապատվությունը վիրավորող ամենավերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները ստիպում են Սամվելին, որպեսզի կրկնի այդ սեռական բնույթի հայհոյանքները։ Բնականաբար Սամվեն ըմբոստանում է, թքում են նրա վրա։ Այս ողջ ընթացքում Սամվելի ձեռքերը ձեռնաշղթայված է եղել հետևի կողմից, ձեռնաշղթաների հատվածն ուռած է ամբողջությամբ, ակնհայտ է, որ ձեռնաշղթաները նեղ են նեղ են եղել, ինչը խախտում է։ Այնուհետև չոքած վիճակում տաբատն իջացնում են և մահակով դեմոստրատիվ պահել են ոտքերի արանքում՝ ցանկանալով ինչ-որ բան ցույց տալ, սպառնալ կամ վախեցնել։ Ծեծը տեղի է ունեցել մոտավորապես 3-4 րոպե։ Հետո՝ քարշ են տվել, բերել գցել մեքենայի մեջ, դրանից մի քանի վայրկյան հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները հայտնվել են։ Սավելը հևացել է, քանի որ ծեծից հետո իրեն լավ չի զգացել։ Ասել են՝ քեզ ինչ եղել, նոր լավ էիր։ Հասել են ձերբակալվածների պահման վայր, անմիջապես շտապօգնության մեքենա է եկել, նույնիսկ կասկածում եմ, որ կազմակերպիչները նախօրոք են մեքենան ձերբակալվածների վայրում դիմավորի՝ այլ բարդություններ չլինելու համար։ այս ողջ ընթացքում Սամվելը հասկացել է, որ հաջորդ հնարավորությունը մեզ տեսնելու լավագույն դեպքում հաջորդ օրն է, փորձել է շատ բան չխոսել, սպասելով , որ հնարավոր է խոշտանգումները շարունակվեն։ Բարեբախտաբար պատգամավորներն առավոտյան գնացել են տեսակցելու Սամվելին և այս ամեն ինչը պարզել են»,- նկարագրեց փաստաբանը՝ ընդծելով, որ այսպիսի վարքի դրսևորման մասին լսել են միայն ռազմագերերից։
Փաստաբանը Սամվելի հարազատներին նաև տեղեկացրեց, որ նա իրեն լավ է զգում։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
- Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
- Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան