Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»,-այս մասին ահազանգում է Ս. Վարդանյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա նշել է՝ շուտով հնարավորություն կունենա զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներեկացնեն մանրամասները:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ուղիղ եթերում հայտարարեց՝ Սամվելի մարմնի վրա կան բռնության հետքեր։
«Սա ուղղակի իշխանությունների կողմից բանդաներ ձևավորած լինելու մասին է խոսում»,-ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
- ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
- Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
- Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան