Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ խուզարկությունները ՔԿ-ում իրականցվող քրեական վարույթի շրջանակներում են։
Հարցերին, թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են իրականացվում խուզարկությունները, ո՞ր բուժհաստատությունում, ՔԿ խոսնակը չպատասխանեց՝ նշելով, որ դրանց հրապարակումը կարող է խանգարել քննության իրականացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան