«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում
Այսօր հայ կինոյի օրն է։
«Մեկ դարից ավելի է ազգային կինոն արձանագրում, գեղարվեստական ու պատկերային հիշողության է վերածում մեր երկրի ու ժողովրդի պատմությունը, հոգևոր արժեքներն ու մարդկային ճակատագրերը։ Եվ հարյուրամյակից ավելի ձգվող այդ գեղարվեստական տարեգրությունը մեր մշակույթին տվել է մեծ անուններ, մեծ կինո և ազգային տեսակի հրաշալի պատմություններ»,- նշում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Հայ կինոյի օրվա» առիթով այսօր կցուցադրվեն հայկական հին ու նոր` անիմացիոն ու խաղարկային ֆիլմեր՝ նշանավորելով ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ծնունդը:
Երևան
«Մոսկվա» կինոթատրոն
14:45-ին «Ամերիկացի», բեմ. ռեժ. Մայքլ Ա. Գուրջյան, 125ր․
«Կինոպարկ» կինոթատրոն
20:45-ին «Ամերիկացի», բեմ. ռեժ. Մայքլ Ա. Գուրջյան, 125ր․
Մեղրի
«Լոֆտ-Մեղրի» երիտասարդական կենտրոն
15։30-ին մանկական ծրագիր, «Սասնա Ծռեր», բեմ. ռեժ. Ա․Մանարյան, 69ր․
19։30-ին մեծահասակների ծրագիր, «Լյուդվիգ անունով ոզնին», բեմ. ռեժ. Մ․ Մկրտչյան, 87ր․
Քաջարան
«Քաջարան» կինոթատրոն
15։00-ին մանկական ծրագիր, «Սասնա Ծռեր» բեմ. ռեժ. Ա․ Մանարյան, 69ր․
18։00-ին մեծահասակների ծրագիր, «Շնորհակալություն, հայրիկ» բեմ. ռեժ. Հ․ Քեշիշյան, 95ր․
Բերդ
Բերդի մշակույթի տուն
19։00-ին մեծահասակների ծրագիր, «Արև, սարեր ու սեր» բեմ. ռեժ. Մ․Պողոսյան, 97ր.
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվել է «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրել է առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Խորհրդային Հայաստան»։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցել է նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան է բարձրացել Համո Բեկնազարյանի «Նամուսը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան