Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ Մարտիրոսյանի իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազախողովակի փականները և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձրված է եղել գազաբալոններով, բարեբախտաբար դրանք չեն պայթել, իսկ գազաբալոններից 7-ը շպրտվել էին մոտ 10-20 մետր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա