Ադրբեջանը Ֆրանսիայի դիրքորոշումը սպառնանք է որակում
Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունքի չի բերի։ Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով հանրապետությունից Ֆրանսիայի դեսպանի հետկանչը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը երկու երկրների միջև լարվածության ֆոնին հանդիպել է Ադրբեջանում հանրապետության դեսպանին ։
Հաջիզադեի խոսքով Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի հետ սպառնալիքների լեզվով խոսելը և ճնշումը որևէ արդյունքի չի բերի»,-ասել է ԱԳՆ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան