Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացվել է ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից. Հաջիև
Ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունից վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հռչակագրի հիման վրա «Ադրբեջանի Հանրապետության տարածքում» ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների «մեր երկրի տարածքից» (չակերտներ-Panorama.am) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Արցախի Հանրապետությունից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հետ կապված իրավիճակը և խորհուրդ է տալիս հարցումներ կատարել ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քրվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքը։ Զորախումբը լքել է վանքի տարածքը ընդամենը մի քանի օր առաջ և վանքը թողել են ադրբեջանցի ոստիկանների քմահաճության տակ։
«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը Ադրբեջանի տարածքից»,-գրում են ադրբեջանական կայքերը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը հաստատել է՝ Արցախից սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը
- Սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերումը Արցախի տարածքից
- Ղազախ քաղաքագետ. Տոկաևի այցը Երևան ունի խաղաղարար օրակարգ
- Բաքուն՝ Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի ավարտի մասին
- Խաղաղապահների հարցով Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են. Բաքվում ՌԴ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին