Անդրանիկ Քոչարյան, ցեղասպանվածների ցուցակների պատվերը բերեցիր, հիմա էլ սա հետ փոխանցի
Մեկը մեկին հերթ չտալով, քպ-ական պատգամավորները մեկը մեկից առաջ ընկած այնպիսի բաներ են ասում ու սկսում անել, որ...։ Որ։
Մի-երեք օր առաջ Անդրանիկ Քոչարյանը իրենց առաջնորդի խոսքը փոխանցեց, թե՝ ճիշտ է ասում, պիտի ցեղասպանված հայերի անունները, բնակության վայրերը, սպանության մանրամասները և այլն։ Իր ասելով՝ շատ իմաստուն բան է մտածել Փաշինյանը՝ ցեղասպանության թեման բացելու համար։
Կարծում եք ի՞նչ եմ հետ փոխանցելու. Ասելու եմ հայրենադավե՞ր, հակահայե՞ր, անհայրենիքնե՞ր, այսպիսի անիմաստ բան մեկ էլ Էրդողանն էր ցանկացել, հիշեցնելու եմ Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, կամ ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվա՞ծ, զարմանալու եմ Թուրքիայի ցանկությունները կրկնելու համա՞ր, ապշելու եմ, թե ոնց կարող է 2020 թվականի Պատերազմի անհետ կորածների, զոհվածների անունները, անհետ կորելու կամ զոհվելու մանրամասները չիմացող ՔՊ-ն սկսել գործընթաց 1915 թվականի մանրամասներ ու անուններ գտնելո՞ւ։
Չէ հա։
Ասում եմ՝ թող Թուրքիան հրապարակի այն բոլոր քաղաքների, գյուղերի հայ բնակիչների անունները, որ պիտի լինի իր արխիվում, դնի ինտերնետ, մենք կնայենք՝ ով գտավ իր ողջ-առողջ պապերին՝ լավ, մնացածը ցեղասպանվել են։
Իսկ եթե գտնվի մեկը, ով չգտնի իր պապին այդ ցուցակում, որ ապրել է օսմանյան թուրքիայի կամ երիտ թուրքերի ժամանակներում, ուրեմն թուրքիան ոչ լրիվ ցուցակներ է հրապարակել։
Գոհ կլինե՞ս, Անդր, Քոչարյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան