Սամվելը հերթականն է, բոլորս գտնվում ենք այդ հարվածի տակ․ Գառնիկ Դավթյան
Շենգավիթի դատարանում քննվում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը։ Այս պահին դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Վարդանյանի։
«Տարբեր առիթներով շփվել եմ Սամվելի հետ և ունեմ նրա մասին բարձր կարծիք։ Նա հայրենասեր տղա է, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, որը ևս եկել է աջակցելու Սամվել Վարդանյանին։
Դավթյանի խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է նույն ձեռագիրը՝ հակազդում և սպառնում են մարդկանց։
«Այսօր մենք ունենք գերիներ Բաքվում, որոնց ճակատագիրն անհայտ է։ Զուգահեռ Հայաստանի բանտերում ունենք քաղբանտարկյաներ, որոնց ճակատագիրը նույնպես անհայտ է։ Կան լուրջ իրավաբաններ, որոնք զբաղվում են այդ գործում, բայց իրավական բազան ՀՀ-ում, եթե չի զրոյացվել, ապա մինուսի կարգավիճակում է գտնվում։ Ամբողջ պրոցեսը ներքաղաքական միտված է այն բանին, որպեսզի ճնշվի բոլոր այն ալիքները, որոնք կարող են հակազդել թե՛ Տավուշի տարածքների հանձնման մասով, թե՛ «Զանգեզուրի միջանցքի» հետագա պահանջի բավարարման մասով , առհասարակ բոլոր այն պրոցեսները, որոնք կարող են խանգարել Նիկոլի ու իր թրքահպատակ խմբակի քաղաքական սպասարկող ուղղությունները։ Հետևաբար՝ Սամվելը հերթականն է, բոլորս գտնվում ենք այդ հարվածի տակ»,- ասաց նա՝ հավելելով․
«Փորձում են թուրքին համահավասար պայմաններում ՝ծեծելով, նվաստացնելով վախ տարածել։ Ես տարբերություն չեմ տեսնում Ալիևի ու Փաշինյանի միջև, համարում եմ բարեկամ գործընկերներ։ Հետևաբար, այս ճնշումները թե՛ Ադրբեջանում են՝ ռազմագերիների նկատմամբ, թե Հայաստանում՝ քաղբանտարկյալների նկատմամբ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան