Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը վախի մթնոլորտ սերմանելու համար է․ փաստաբան
«Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն, ձևական հեռացել են մեքենայից, շղթայակապված անձին թողել են անօգնական վիճակում»,- ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա նշեց, որ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, քանի դեռ ծանրակշիռ ապացույցներով այլ բան չի հիմնավորվել. «Սա նախապես կազմակերպված է եղել, և ոստիկանների ներգրավվում է կազմակերպված եղել, և գալիս է շատ ավելի բարձր տեղերից։ Եթե նայենք այդ օրվա բոլոր իրադարձությունները՝ քաղաքական ուժի կողմից իրավապահ մարմինների ուղղորդումները, բռնության սպառնալիքները, այդ սպառնալքիների տիրաժավորումը, տեսնում ենք՝ դա ուղղված է վախի մթնոլորտ սերմանելու, որպեսզի որևէ անձ հանրային վայրում այլևս չհամարձակվի պարսավանքի, քննադատական խոսք հնչեցնել կամ որևէ տեսակի դիսկոմֆորտ առաջացնել իրենց քաղաքական թիմի անդամների համար»։
Խուդոյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից արարքը ծանր հանցագործություն է կազմակերպված խմբի կողմից, անձին խոշտանգել են, ոստիկաններ են մասնակից եղել դեպքին, դա առանձնապես ծանր հանցագործութուն է և նախատեսում է մինչև 12 տարի ազատազարկում։
Նա նշեց, որ երեկ կեսօրից արդեն այդ ծանր հանցագորության մասին տեղեկատվոթյուն է հրապարակվել, բայց միայն քիչ առաջ Սամվելի փաստաբանների կողմից հանցագործության մասին հաղորդում են ընդունել։
«Սա ևս վկայություն է, որ իրավապահ մարմինը հատուկ նեգատիվ վերաբերմունք է դրսևորում Սամվել Վարդանյանի նկատմամբ, դա էլ կարելի է դիտարկել ընդհանուր գործի մասով ու դա էլ այս պահից սկսած կասկածի տակ է դնում քննություն իրականացնող մարմնի անաչառությունը»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ
- Սա ավտորիտարիզմ է՝ դեպի բռնապետություն ձգտող. Լիլիթ Թումանյան
- Էլիբեգովա. Ինչ նկարագրել է Սամվելը, շատ նման է, թե ինչպես են վարվում հայ գերիների հետ Բաքվում
- Իշխանությունները դիմել են ադրբեջանական փորձին՝ ոչ միայն դատեր, այլև խոշտանգումներ. Արմինե Ադիբեկյան
- Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. Փաստաբան
- Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. Ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին
- Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց
- Սամվել Վարդանյանին ՁՊՎ-ից տեղափոխում են ՔԿ. Ռուբեն Մելիքյան
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով
- Վահան Հովհաննիսյան. Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակարգ
- Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
- Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
- Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
- Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
- Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
- ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
- Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
- Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
- Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան