Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. Փաստաբան
«Քիչ առաջ Քննչական կոմիտե ներկայացրեցինք Սամվելի խոշտանգման հետ կապված հանցագործության մասին հաղորդում»,-ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, իրավապահ մարմիններն արդեն չեն կարող աչքերն ու ականջները փակել։
«Երեկ 13։10-ից ես ու գործընկերս հրապարակավ մեզ ճղում էինք, որ ահասարսուռ նման դեպք է տեղի ունեցել։ Սա սովորական խոշտանգման շարքից չէ, սա քաղաքական պատվերով կատարված այլանդակություն է բանդայի կողմից, չգիտեմ ովքեր են բանդայի մեջ եղել, իրավապահ մարմինների ներկայացուցիչնե՞ր, օլիգարխների թիկնապահներ՞ր, չգիտենք, կպարզվի»,-ասաց Մելիքյանը։
Նա ընդգծեց՝ մանրամասն ներկայացրել են կատարվածը, սակայն իրավապահ որևէ մարմին մամուլի հրապարակումների հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնել։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ ուշադրություն հրավիրեց Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված «բռնության, ատելության» կոչերին։
Փաստաբանները հայտնեցին, որ Ս. Վարդանյանը տեղափոխվել է Շենգավիթի դատարան, բայց թե ինչ միջնորդություն կներկայացնի քննչական մարմինը, առայժմ պարզ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան