Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է.
«Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ, Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք։
Չեզոք, արտադաշինքային պետություն լինելու համար պետք է կարողանաս ինքդ քեզ պահել, անվտանգային առումով լինես ինքնաբավ, իսկ մենք դա չունենք, ուստի այդ վիճակը չի փոխվի մոտակա ապագայում։
Հայաստանը չունի այն նշանակությունը, ինչ Ուկրաինան, ուստի չեմ կարծում, որ կդառնա գերտերությունների համար պլացդարմ։ Հիմա առաջացել է Մերձավոր Արևելքի խնդիրը, որտեղ գերիշխում է Արևմուտքը և ԱՄՆ-ը, որն օգտագործում է իր հզորությունն Իսրայելում։ Մեր տարածաշրջանն այնպիսի տարածաշրջան չի, որտեղ կարող է բախում լինել։ Ռուսաստանի թուլացումը հնարավորություն տվեց Թուրքիային օգտվել այդ իրադրությունից։ Սա, իհարկե, Իրանին դուր չի գալիս, բայց պետք է հաշվի առնել, որ և՛ Իրանը, և՛ Թուրքիան մրցակիցներ են տարածաշրջանում, և Հարավային Կովկասում Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը՝ ներկայացնելով նաև Արևմուտքը։ Իրանին դուր չի գալիս նաև, որ տարածաշրջանում են գտնվում ԵՄ դիտորդները, որի առաքելությանը երեկ պաշտոնապես միացավ նաև Կանադան՝ ի դեմս կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու։
ԵՄ դիտորդական այս առաքելությունը որոշ չափով օգուտ է տալիս, բայց հիմնական զսպող ուժը պետք է լինի Հայաստանի բանակը։ Հայաստանը որոշակի գին է վճարում իր անվտանգությունն այդպես որոշ չափով ապահովելու համար, դրա գինն Իրանի և Ռուսաստանի դժգոհությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-թուրքական հարաբերություններում հարցի վերջնական լուծում չի լինի. Ռուբեն Սաֆրաստյան
- Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրորդական է, այլ նպատակներ ունի. Սաֆրաստյան
- Պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում, աննախադեպ է. Ռուբեն Սաֆրաստյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան