Իրավապաշտպան. Սամվել Վարդանյանի հետ կատարվածը բացարձակ անընդունելի է
«Բացարձակ անընդունելի է պետության որևէ կառույցի հսկողության ներքո գտնվող մարդու նկատմամբ բռնության, արժանապատվությունը նվաստացնող որևէ գործողության կիրառումը: Բոլոր միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերով խոշտանգումների բացարձակ արգելքն ամրագրված է և անձը չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է՝ Սամվել Վարդանյանի հետ կատարվածը բացարձակ անընդունելի է, և նույնիսկ անհնար է պատկերացնել, որ գիշերը՝ քննչական մարմնից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դիմակավորված անձինք կարող են հարձակվել՝ ծեծի ու նվաստացումների ենթարկել Սամվել Վարդանյանին:
«Անձը եղել է պետության հսկողության ներքո, ու հենց այդ ընթացքում նրան ենթարկում են դաժան բռնության: Ես կարող եմ հիմնավոր ենթադրություն անել, որ դա կազմակերպված գործողություն էր՝ անձին նվաստացնելու, ճնշելու և խոշտանգելու համար: Նորից եմ կրկնում, Սամվել Վարդանյանը գտնվում է պետության հսկողության ներքո և նրան որևէ մեկը, այն էլ կազմակերպված խումբ, չէր կարող առանց համապատասխան մարմինների թողտվության ենթարկել նվաստացումների:
Կոչ եմ անում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, որն օժտված է լայն լիազորություններով, ունի ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են զրկված լինել ազատությունից, իրականացնել բոլոր հնարավոր գործառույթները տվյալ դեպքով բոլոր մանրամասները վերհանելու և հրապարակային դիրքորոշում հայտնելու ուղղությամբ:
Կոչ եմ անում ՀՀ Քննչական կոմիտեին հետամուտ լինել Սամվել Վարդանյանի դեպքի և, ընդհանրապես, խոշտանգումների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և բազմակողմանի քննությանը, այդ դեպքերը քիչ չեն, իսկ քննության արդյունավետությունը, մեղմ ասած, ցածր է:
Ընդհանրապես, ժողովրդավարական ու մարդու իրավունքների նկատմամբ զգայուն պետություններում ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԴԵՊՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, իսկ եթե հանկարծ լինի, ապա պատկան մարմինները պետք է անմիջապես արձագանքեն, մեղավորները պետք է պատժվեն, և դա է միջազգային իրավական ստանդարտը, այլ կերպ չեք կարող համոզել, որ մենք ժողովրդավարական պետություն ենք:
Յուրաքանչյուր գրածս բառի համար պատասխանատու եմ և կարող եմ հիմնավորել միջազգային և ներպետական փաստաթղթերով»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը վախի մթնոլորտ սերմանելու համար է․ փաստաբան
- Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ
- Էլիբեգովա. Ինչ նկարագրել է Սամվելը, շատ նման է, թե ինչպես են վարվում հայ գերիների հետ Բաքվում
- Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. Փաստաբան
- Արթուր Սաքունց. Ես զոհին քաղաքական նպատակահարմարությամբ չեմ ընտրում
- Իրավապաշտպան. Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները, ողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի վրա
- Փաստաբան. Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները
- Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին