Կմասնակցի՞ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը. կառավարության և ԱԳՆ պատասխանները
Այս տարի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Մայիսին կայանալու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։
Panorama.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն, ՀՀ ԱԳՆ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, եթե հրավեր ստանա ռուսական կողմից։
Կառավարությունից պատասխանել են, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։
Իսկ արտաքին գործերի նախարարությունից էլ «պատասխանել» են՝ հիշեցնելով ապրիլի 11-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի պատասխանը հարցին, թե արդյոք մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցու է։ Նա ասել էր, որ մասնակցության հարցը քննարկվում է, որոշման վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը լրացուցիչ կտրամադրվի։
Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ 2023-ի դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի 2024 թվականի մայիսին Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը
- Դրա մասին կլինի հանրային հայտարարություն. Կոստանյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի երդմնակալության մասնակցելու մասին
- Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան