«Ժողովուրդ». Բա ասում էիր օլգարխներ չկան այլևս. կան, բայց այլ դեմքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«18․10․2018թ․, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Ես արդեն հայտնել եմ որ Հայաստանում օլիգարխներ չկան: Այնուհետև՝ 30․11․2018թ., նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հրազդանում հայտարարեց. «Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից»:
Սակայն իրականում հենց իր խմբակցության ներսում կան գործարարներ, որոնք ուղիղ զդում են իշխող ուժի որոշումների վրա: Բացի այդ, հենց օրինակ՝ Գուրգեն Արսենյանը բազմիցս հայտարարել է, որ մենք ընդունել ենք այս որոշումը կամ այն որոշումը:
Այսինքն՝ գործարար պատգամավորը խոստովանել է, որ ինքը լինելով գործարար, մասնակից է կառավարական որոշումների կայացմանը: Բացի այդ, Ժողովուրդ օրաթերթը նեկայացնում է, որ այսօր կա օրինակ մեկ այլ գործարար, որի մասին նախկինում ոչինչ հայտնի չէր, մեկ էլ հանկարծ լսում ենք Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը, որը պետությունից փակովի տարբերակով գնում է նախկին ՊԵԿ նախագահի պետությանը նվիրաբերած Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրը:
Հետո լսեցինք, որ նա գնել է նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ տունը՝ դարձյալ ամիս-ամիս փակովի տարբերակով: Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ հայտնվում է իր ստեղծած օլիգարխի այս կամ այն օբյեկտի բացման արարողությանը: Բա ասում էիր օլգարխներ չկան այլևս. այո կան, բայց այլ դեմքերով»
Մանրամասները թերթի այսօրվա համարում։