Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց զեկույց «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքի և հետապնդման վերաբերյալ՝ նշելով, որ նրանք ոչ միայն քաղբանտարկյալներ են, այլև խղճի բանտարկյալներ։
Ի՞նչ է նշանակում ու ենթադրում խղճի բանտարկյալներ գնահատականը։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանի հետ։
««Խղճի բանտարկյալ» եզրույթը շրջանառության մեջ դրել են իրավապաշտպան կազմակերպությունները։ Խղճի բանտարկյալ համարվում են այն մարդիկ, որոնք բռնված են իրենց հայացքների պատճառով՝ քաղաքական, կրոնական և այլն։ Փաստն այն է, որ իրենք արգելված որևէ բան չեն արել»,-ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով, եթե քաղբանտարկյալների պարագայում որոշ դեպքերում մարդը ինչ-որ խախտում արել է, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ այնպիսի պատասախանտվություն, որը կրում է, այսինքն կրած պատիժն անհամաչափ է, խտրական է, նրա իրավունքների խախտմամբ է։
«Քաղբանտարկյալների պարագայում հիմնականում պահանջում են արդար դատաքննություն, իսկ խղճի բանտարկյալների պարագայում անհապաղ ազատ արձակում, քանի որ իրենց արածն ընդհանրապես արգելված չէ»,-ասաց կենտրոնի իրավապաշտպանը։
Նա ընդգծեց՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արածը խուլիգանության հետ որևէ կապ չունի, բացի այդ, Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացվել է երկու անգամ։
«Այն չի կարող քրեական բնույթ կրել, եթե կրեց, ուրեմն այո, առանց օրենքի մարդուն ենթարկում են պատժի, ինչն ամենադասական հետապնդման ձևերից է»,-ասաց Ռ. Իշխանյանը։
Նա չի բացառում, որ Ն. Սամսոնյանից ու Վ. Սաղաթելյանից բացի Հայաստանում կան այլ խղճի բանտարկյալներ, միայն թե նման գնահատական տալուց առաջ պետք է ուսումնասիրություն իրականացվի։
Կենտրոնի ներկայացուցիչները զեկույցն ուղարկել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների, իրավապաշտպան կազմակերպությունների, առայժմ որևէ մեկից արձագանք չեն ստացել։
Զեկույցի համաձայն, «Ն. Սամսոնյանի և Վ. Սաղաթելյանի նկատմամբ «առցանց խուլիգանության» քրեական մեղադրանքը, ըստ բովանդակության, նույնա նում է վարչապետին ուղղված վիրավորանքի
համար քրեական հետապնդման հետ։ Բլոգերների դեմ հարուցված քրեական գործը, որի
շրջանակներում նրանք գտնվում են անազատության մեջ, պայմանավորված է բացառապես նրանց օգտագործած թիրախային արտահայտություններով և չի կարող մեկնաբանվել որպես «խուլիգանություն»։
Փաստորեն Հայաստանում վիրավորանքի «կրկնակի ապաքրեականացումը» կրում է ձևա-
կան բնույթ և դրա «փաստացի» հանցակազմը շարունակում է գործել՝ տվյալ դեպքում քողարկ-
ված որպես «առցանց խուլիգանություն»։
Նարեկ Սամսոնյանը Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար։ Ավելին, Ն. Սամսոնյանի ձերբակալության կոպտությունը պատժիչ բնույթ է կրել, հաշվի առնելով նաև այն, որ, ըստ տեսանյութի, վերջինիս կողմից դիմադրության որևէ փորձ չի արվել։
Այս հանգամանքները ինքնին նշանակում են, որ վերջիններիս կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքա կան բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին»։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» ՔԿՀ-ից դիմել է հասարակությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան