Իշխանությունները դիմել են ադրբեջանական փորձին՝ ոչ միայն դատեր, այլև խոշտանգումներ. Արմինե Ադիբեկյան
«ՌեԺիմը գնալով պտուտակները ձգելու է և ավելի է սրացնելու ռեպրեսիվ մեխանիզմների կիրառումը, մենք այդ ամեն ինչի ակնատեսն ենք»,-ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց, որտեղ տեղի էրունենում Սամվել Վարդանյանի գործի քննությունը, լրագրողների ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Նրա խոսքով ռեժիմն արդեն չի կարողանում սանձահարել բարձրացող բողոքի ալիքը։
«Նրանք դիմել են ադրբեջանական փորձին՝ ոչ միայն դատեր, ձերբակալումներ են անում, այլև խոշտանգումներ ինչին մենք բոլորս ականատես եղանք»,-ասաց Ադիբեկյանը։
Քաղաքագետը հայտարարեց, որ առաջին հերթին պետք է պատժվեն Սամվել Վարդանյանին մեքենայում մենակ թողած ոստիկանները;
«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ճանապարհի կեսին նրանց չիշիկը բռնեց և նրանք պատասխանատվություն չեն կրում իրավիճակաի համար, ապա նրանք չարաչար սխալվում են առաջինը նրանք պետք է գնան դատի տակ»,- հայտարարեց Ադիբեկյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանները իրավունք չունեին լքել մեքենան, և թույլ տային, որ այնտեղ իբր օտարներ մտնեն։