Սա ավտորիտարիզմ է՝ դեպի բռնապետություն ձգտող. Լիլիթ Թումանյան
«Սամվել Վարդանյանի քաղաքական իրավունք էր արտահայտել կարծիք, արժանացնել քաղաքական գործչին հանրային պարսավանքի»,- ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց Panorama.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Լիլիթ Թումանյանը։
Նա նշեց, որ, ըստ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի, դրանում չկա որևէ հանցակազմ։
Լ. Թումանյանն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ, ունի քաղաքական և իրավական դրսևորման երկու մասից բաղկացած եզրահանգում. «Առաջին հերթին դատական իշխանության յուրացման հետևանք է, սա բռնապետության ձգտող պետության, իշխանության դրսևորումների հետևանք է, որովհետև այն, որ այսօր մենք չունենք ժողովրդավարություն, արդեն շատերին է պարզ ու հասկանալի։ Անգամ հասկանալի է ու պարզ եվրոպական կառույցների համար, որոնք ծափահարում են Փաշինյանին իր ժողովրդավարության համար։
Նրանք շատ լավ գիտեն, որ սա ժողովրդավարություն չէ, քաղաքական պայմանավորվածությամբ ձեռքբերված դրսևորումներ են, բայց իրականում նրանք գիտեն, որ սա ժողովրդավարություն չէ։ Սա ավտորիտարիզմ է, դեպի բռնապետություն ձգտող»։
Հիշեցնենք՝ նախօրեին փաստաբանները հայտնել էին, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Ինչ նկարագրել է Սամվելը, շատ նման է, թե ինչպես են վարվում հայ գերիների հետ Բաքվում
- Իշխանությունները դիմել են ադրբեջանական փորձին՝ ոչ միայն դատեր, այլև խոշտանգումներ. Արմինե Ադիբեկյան
- Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. Փաստաբան
- Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. Ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին
- Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց
- Սամվել Վարդանյանին ՁՊՎ-ից տեղափոխում են ՔԿ. Ռուբեն Մելիքյան
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով
- Վահան Հովհաննիսյան. Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակարգ
- Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
- Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
- Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
- Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
- Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
- ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
- Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
- Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
- Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
- Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին