Էլիբեգովա. Ինչ նկարագրել է Սամվելը, շատ նման է, թե ինչպես են վարվում հայ գերիների հետ Բաքվում
«Իրականում սարսափելի է, որ կրկնօրինակվում է ադրբեջանցիների գործելաոճը, իսկ մենք տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են իրենք նվաստացնում հայ գերիներին»,- ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էիբեգովան՝ պատասխանելով հարցին, որ տարիներ շարունակ լսում ենք, թե ինչպես են հայ գերիներին խոշտանգում, նվաստացնում Բավքի բանտերում, և այսօր նմանատիպ գործոլաոճ է կիրառվել Հայաստանում՝ Հայաստանի քաղաքացու նկատմամբ։
Հիշեցնենք՝ նախօրեին փաստաբանները հայտնել էին, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։
Ա. Էլիբեգովան ընդգծեց՝ այն, ինչ նկարագրել է Սամվելը, առնվազն շատ նման է, թե ինչպես են վարվում հայ գերիների հետ ադրբեջանցիները Բաքվի բանտերում։
«Ամբողջ հասարակության համար սարսափելի ազդակ է, որ Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել նույնօրինակ խոշտանգման ձևեր։ Այսինքն, լավ բան չեն սովորում ոչ ոքից, սովորում են միայն ադրբեջանցիներից ինչպես տանջել, նվաստացնել հայերին։ Սա անընդունելի է, և, իհարկե, սարսափելի է։
Սամվելը քաղաքացի է և նորմալ է էմոցիոնալ պոռթկումներն այն մարդկանց հանդեպ, որոնք արդարացանում են հող հանձնելը, Արցախից հրաժարվելը։
Նորմալ է, որ արժանապատվություն ունեցող քաղաքացին պետք է նման արձագանք տա երևույթին, նորմալ չէ, երբ որ ադրբեջանաթուրքական ոճով այդ մարդուն սկսում են դրա համար խոշտանգել՝ ևս մեկ անգամ ապացուցելով իրեն էությունը»,- ասաց Ա. Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները դիմել են ադրբեջանական փորձին՝ ոչ միայն դատեր, այլև խոշտանգումներ. Արմինե Ադիբեկյան
- Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. Փաստաբան
- Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. Ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին
- Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց
- Սամվել Վարդանյանին ՁՊՎ-ից տեղափոխում են ՔԿ. Ռուբեն Մելիքյան
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով
- Վահան Հովհաննիսյան. Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակարգ
- Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
- Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
- Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
- Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
- Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
- Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
- ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
- Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
- Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
- Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
- Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին
- Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից