Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է․
«Էն դեպքերից ա, որ չի կարելի լռել, սա կարծիք հայտնելու հարց չէ, այլ դիրքորոշման, որը չի կարող չլինել միանշանակ, կամ է՛ս կողմ, կամ է՛ն։
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է, բայց պետք է հստակ տարանջատել շարքային ոստիկանական բռնությունից. սա քաղաքական պատվեր է, կոնկրետ մարդու հետ հաշվեհարդարի և մնացածներին վախեցնելու նպատակով, դրա մասին են փաստում թե՛ ՔՊ գործիչների երեկվա հայտարարությունները, թե՛ իրադարձությունների ընթացքը, կազմակերպման ձեւը։ Միակ բանը, որ կարող է ինձ կասկածի բերել, որ այդպես չէ, մեղավորների արագ (շատ արագ, մեկ-երկու օրվա մեջ) բացահայտումը, պատասխանատու բարձրաստիճան նախարար-մախարարների (չգիտեմ, ինչ պաշտոն-բան կա էդ ոլորտում) հրաժարականը, էլի մեկ-երկու օրվա ընթացքում, և այլն։ Բնականաբար, պատիժ չի լինելու, որովհետև եթե պատժեն՝ մյուս անգամ սենց բան կատարող էլ չեն գտնի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան