Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք հաճախ ենք զանգում պարոն Պուտինին։ Նրա Թուրքիա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է հնարավորինս արագ պարզաբանվի»,- ասել է Էրդողանը։
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանդիպման ժամկետները դեռևս հստակեցված չեն:
Ըստ Պեսկովի՝ նախագահները իրենց հանդիպման բացակայությունը լրացնում են հեռախոսազրույցներով, որոնք հաճախ կայանում են տարբեր հարցերով ու խնդիրներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան