Իրավապաշտպան. Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները, ողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի վրա
«Այսուհետ պիտի իմանանք, որ ոստիկանության բերման ենթարկելը ուղեկցվելու է նաև դիմակավորված բանդիտական խմբերի ուղեկցությամբ, նախ ՔՊական հաշվեհարդար»,-ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով հանրային րանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին բռնության, խոշտանգումների ենթարկելուն։
Նա մանրամասնում է.
«Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած վեճից հետո։
Այսպիսի բանդիտական խմբերի մասին մեզ հայտնի է դարձել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Փաստորեն, ներկա իշխանությունը գործում է նույն մեթոդներով։
«Ամբողջովին սև հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, թքում են նրա վրա, այնուհետև հանում են նրա վրայից տաբատը, և ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում․․․», -պատմել է խոշտանգված երիտասարդի փաստաբանը։
Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան