Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
«ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար»,- նշված է Հայ Ազգային կոնգրեսի հայտարարության մեջ։
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այս վերջին գործողությունը, մարդու երեսին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու ամոթալի պատմությունը, քաղաքական հակառակորդներին բռնաճնշումներով և ապօրինի քրեական հետապնդումներով լռեցնելու վերջերս հաստատված պրակտիկան, նույն մեթոդներով ՏԻՄ մարմիններում ընդդիմության կողմից ձևավորված իշխանության յուրացումը ցույց են տալիս Հայաստանի ներկա իշխանությունների բացահայտ արհամարհանքը մարդու իրավունքների և արժանապատվության, խոսքի ազատության և ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ։ Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման և ավտորիտարիզմի վերահաստատման ուղին և պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։
Գնահատելով կատարվածը որպես վտանգավոր սահմանի հատում, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին վճռականորեն ընդվզել և դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին։
Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաևպահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի և ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները, բացահայտել ու պատժել մարդու իրավունքները եւ արժանապատվությունը ոտնահարող այս արտադատարանական հաշվեհարդարի պատվիրատուներին և կատարողներին»,- ասված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը
- Իրավապաշտպան. Սամվել Վարդանյանի հետ կատարվածը բացարձակ անընդունելի է
- Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը վախի մթնոլորտ սերմանելու համար է․ փաստաբան
- Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ
- Սա ավտորիտարիզմ է՝ դեպի բռնապետություն ձգտող. Լիլիթ Թումանյան
- Էլիբեգովա. Ինչ նկարագրել է Սամվելը, շատ նման է, թե ինչպես են վարվում հայ գերիների հետ Բաքվում
- Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. Փաստաբան
- Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. Ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին
- Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց
- Սամվել Վարդանյանին ՁՊՎ-ից տեղափոխում են ՔԿ. Ռուբեն Մելիքյան
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով
- Վահան Հովհաննիսյան. Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան