Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ զեկույցը GRECO-ն կհրապարակի վաղը
Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ զեկույցը GRECO-ն կհրապարակի վաղը
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն վաղը կհրապարակի կոռուպցիայի կանխարգելման և իրավապահ մարմիններում բարեխղճության խթանման մասին Հայաստանի վերաբերյալ զեկույցը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Եվրոպայի խորհրդից։
Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերօությունները կոռուպցիայի մասին հանրային ընկալումները, բարձրագույն քաղաքականություն մշակողների բիզնես շահերը, ֆինանսական բացահայտման և շահերի բախման մասին օրենքները և հակակոռուպցիոն նախաձեռնությունների արդյունավետությունը գնահատել էր 3 միավոր հնարավոր 7-ից։
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) կողմից 2023 թվականին հրապարակված զեկույցը, որը գնահատում է Հայաստանի առաջընթացը 2015 թվականից ի վեր տրված հակակոռուպցիոն հանձնարարականների իրականացման հարցում, եզրակացրել է, որ 18 հանձնարարականներից ինը կատարվել են բավարար չափով, իսկ ինն առաջարկություններ մասամբ են իրականացվել։
«Փաշինյանը 2023թ.-ի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Թեև դիտորդները համաձայն են, որ կոռուպցիայի մակարդակը հեղափոխությունից հետո նվազել է, ոմանք հրապարակայնորեն կասկածի տակ են դրել Փաշինյանի կեղծ հայտարարությունը կամ հերքել այն»,-նշում է Freedom House-ը՝ կոչ անելով բարձրացնել հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։
Կազմակերպությունը նաև ահազանգել էր Հայաստանում քաղաքական կոռուպցիայի մասին, որոն բացահայտել են «Ինֆոքոմ»-ի և «ՍիվիլՆեթ»-ի կողմից իրականացված անկախ հետաքննությունների արդյունում։ Այս ԶԼՄ-ներն աշխատում են միջազգային կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) ցանցի հետ համագործակցությամբ։
«Վարչապետ Փաշինյանը նույնիսկ խրախուսել է պաշտոնյաներին դատի տալ այն լրատվամիջոցներին, որոնք հրապարակում են կոռուպցիայի մեջ մեղադրող հաղորդումներ՝ որպես միջոց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի անկումը ետ բերելու համար»,-նշել էր Freedom House-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա