Բրյուսելում «կանաչ լույս» վառեցին հենց այսօրվա համար․ Մենուա Սողոմոնյան
«Այսպիսի հանցագործություն, երբ արտաքուստ տեսնում ենք պետության և հանցավոր խմբի համագործակցություն, երբեք նման բան չէր եղել»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն խոշտանգված Սամվել Վարդանյանի,ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Ըստ նրա՝ կան շատ հարցեր, որոնք իրենց պատասխանները չեն ստացել։
«Այդ ոստիկաններն իրավունք չունեին բացակայելու , ինչու՞ են դուրս եկել, այդ մեքենայի դռները բացել հնարավոր չէր, հետևապես այստեղ տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն, երբ երեկ դրա մասին տրված հաղորդումը պետք է ընդունվեր վարույթ, դա էլ տեղի չի ունեցել։ Սա լրջագույն խնդիր է առաջացնում Հայաստանի իրավապահ համակարգի արդարադատության հետ»,- ասաց նա։
Սողոմոնյանը կարծում է, որ հանրային արձագանքը կարող է ստիպել միջազգային կառույցներին շարժվել տեղերից։
«Օրեր առաջ բրյուսելյան հանդիպման հետ կապված նշեցի , որ ապրիլի 5-ին Բրյուսելում, արևմտյան մեր գործընկեր պետությունների և կառույցների ներկայացուցիչները գոհունակություն հայտնելով Հայաստանում թվացյալ արդարադատության , մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարում, այսպես կոչված, ձեռք բերված հաջողությունները գովերգելով , կանաչ լույս վառեցին հենց այսօրվա համար»,- ասաց Սողոմոնյանը՝ նկատելով․ « Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը պահելով արևմտյան առաքելության մեջ, նրան վերապահվում է այդպիսի իրավունք՝ իր բռնապետությունը հաստատել ոչ թե նախկինի պես փափուկ մեթոդներով, այլ արյունալի, կոշտ մեթոդներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան