Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
Շենգավիթի դատարանում մեկնարկել է Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ զուգահեռ դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Վարդանյանի, որը խոշտանգվել էր Ձերբակալվածների պահպանման վայր տեղափոխման ճանապարհին։
Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան