Քաղաքական 13:36 17/04/2024 Տարածաշրջան

Սասունյան . Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա

Իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթը ապրիլի 11-ին հրապարակել է բացահայտող մի հոդված Ադրբեջանի և Իսրայելի միջև բարձր մակարդակի լայն կապերի մասին՝ «Ինչպես են Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները դարձել Լիբերմանների ընտանիքի բիզնեսը» վերնագրով: Հոդվածը գրել է հետաքննող լրագրող Գուր Մեգիդոն:

Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա էր, որը բազմիցս այցելել է Բաքու, ավելի շատ, քան ցանկացած այլ իսրայելցի քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անգամ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա երկու անգամ զբաղեցրել է Իսրայելի փոխվարչապետի պաշտոնը և հաջորդաբար դարձել վեց տարբեր նախարարությունների նախարար. Իսրայելի ազգային ենթակառուցվածքների, տրանսպորտի, ռազմավարական գործերի, արտաքին գործերի (երկու անգամ), պաշտպանության և ֆինանսների:

Լիբերմանը միակ իսրայելցի պաշտոնյան չէր, որ այցելել է Ադրբեջան: Բաքու են այցելել նաև Իսրայելի պաշտպանության նախարարներ Բենի Գանցը և Յով Գալանտը, ինչպես նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ 2016 թվականին և նախագահ Իսահակ Հերցոգը՝ 2023 թվականին:

Մեգիդոն հայտարարել է, որ «Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա: Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից (Իսրայելի հում նավթի մոտ կեսը գալիս է այնտեղից) և վաճառում է առաջադեմ զինտեխնիկա: Փոխարենը, ըստ տեղեկությունների, Ադրբեջանը նրան հնարավորություն է տալիս մուտք գործել Իսրայելի թիվ մեկ հակառակորդի՝ Իրանի հետ իր ցամաքային և ծովային սահմանը»:

Ադրբեջանը հաղթեց 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում՝ «շնորհիվ Իսրայելի կողմից մատակարարվող խաղի կանոնները փոխող ոչ փոքրաթիվ սպառազինության», ներառյալ իսրայելական Hermes և Harop անօդաչու թռչող սարքերը և միլիարդավոր դոլարներով գնված այլ ժամանակակից զենքեր։ Ադրբեջանն այդ անօդաչու սարքերից մի քանիսը գնել էր, երբ Լիբերմանը պաշտպանության նախարարն էր»։

2012 թվականին Բաքու կատարած այցի ժամանակ Լիբերմանին հարցրել են Foreign Policy ամսագրի հոդվածի մասին, որտեղ մեջբերված է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը. «Իսրայելցիները գնել են օդանավակայան, և օդանավակայանը կոչվում է Ադրբեջան: Նշվել են մի քանի նախկին խորհրդային ռազմաօդային բազաների անուններ, որոնք, ըստ ամսագրի աղբյուրների, Իսրայելի տրամադրության տակ էին կամ կլինեին՝ Իրանի վրա հնարավոր ավիահարվածի դեպքում: Լիբերմանն այդ պատմությունն անվանել է «գիտաֆանտաստիկա», որը «ոչ մի կապ չունի իրականության հետ»: Այնուամենայնիվ, Լոնդոնի The Times-ը հայտնել է, որ «Իսրայելի լրտեսական գործակալությունը՝ Մոսադը, բազա ունի Ադրբեջանում»։
«Ցանկացած չափանիշով Ադրբեջանը բռնապետություն է», որը 2023 թվականին Economist Intelligence Unit-ի կողմից 167 երկրների մեջ զբաղեցրել է 130-րդ տեղը: Իսրայելի Կնեսետի չորս անդամներից կազմված պատվիրակությունը՝ Լիբերմանի գլխավորությամբ, մեկնել է Ադրբեջան՝ իբր նախագահական ընտրությունները վերահսկելու նպատակով: Նրանք հերքել են ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդումները, որոնցում Ալիևը հաղթել է ահռելի 85 տոկոսով։ Նրանք կեղծորեն Ադրբեջանը բնութագրել են որպես «միակ ժողովրդավարությունը Մերձավոր Արևելքում»: Լիբերմանն Ալիևի հաղթանակն անվանել է «լավ դաս որոշ ուժերի համար, որոնք անարդարացիորեն քննադատում են Ադրբեջանին»
Երբ իսրայելաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց և բանտարկվեց Բաքվում Արցախ այցելելու համար, նրա ընտանիքը խնդրեց այն ժամանակ պաշտպանության նախարար Լիբերմանին միջամտել, սակայն նա ոչինչ չարեց նրան օգնելու համար, նույնիսկ այն բանից հետո, երբ Լապշինը հարձակման ենթարկվեց բանտի անվտանգության աշխատակիցների կողմից, որոնք փորձել էին սպանել նրան: Լապշինը կարծում է, որ ի վերջո ռուսներն են օգնել ապահովել նրա ազատ արձակումը:

Մեգիդոն հայտնել է, որ Լիբերմանի երկու որդիները՝ Ամոսը և Կոբին, «խորը գործնական հարաբերություններ» ունեն Ադրբեջանի կառավարության հետ: «Լիբերման եղբայրները, պարզվում է, շատ ժամանակ են անցկացնում Բաքվում, որտեղ նրանք համարվում են միջնորդներ, ովքեր գիտեն, թե ինչպես  բացել դռներն իշխանության առաջ։ Վերջին տարիներին Լիբերմանի որդիները իսրայելական մի շարք բարձր տեխնոլոգիական արտադրանք են մատակարարել Ադրբեջանի կառավարությանը. կիբերհանցագործության արտադրանք, որը պատրաստված է կիբերանվտանգության Candiru ընկերության կողմից. տվյալների մեծ համակարգ՝ կիբերանվտանգության մեկ այլ ընկերության՝ Rayzone-ի կողմից հարկերի հավաքագրումը բարելավելու համար և ջրի աղազերծման տեխնոլոգիաներ՝ իսրայելական IDE ընկերության կողմից։ Միայն այս երեք ձեռնարկությունների միջնորդությամբ հնարավոր միջնորդավճարները կարող են հասնել միլիոնավոր դոլարների: Բացի այդ, մինչև վերջերս Լիբերման եղբայրները ներկայացնում էին «Ադրբեջանական ավիաուղիները» (պետության կողմից վերահսկվող ազգային ավիափոխադրող) Իսրայելում»։

Իսրայելական մի քանի ընկերություններ, ինչպիսիք են Pegasus-ը և Candiru-ն, լրտեսական ծրագրեր են վաճառել Ադրբեջանին՝ վարչակարգի հակառակորդների հեռախոսները կոտրելու համար: Այսօր 18 ադրբեջանցի լրագրողներ բանտերում են։ Candiru-ի վաճառքը միջնորդել են Լիբերմանի երկու որդիները՝ միջնորդավճարի դիմաց՝ «գնահատված հարյուր հազարավոր դոլարներով»։ Rayzone կիբերընկերության հետ գործարքից նրանք վաստակել են «մոտ 200 000 դոլար միջնորդավճար», ըստ «TheMarker»-ի՝ հրապարակված «Հաարեցի» կողմից: Լիբերմանի գրասենյակը հայտարարել է, որ «նա ներգրավված չէ իր երեխաների բիզնեսներում»
Լիբերմանի երեխաները ներկայացնում էին նաև IDE Technologies-ը, որը նախատեսում է Ադրբեջանում կառուցել ջրի աղազերծման մեծ գործարան։ Սա մի «նախագիծ է, որի արժեքը կարող է հասնել հարյուր միլիոնավոր դոլարների, և Լիբերման եղբայրների համար միջնորդավճարը, հավանաբար, կբարձրանա համապատասխանաբար», -գրել է Մեգիդոն։

Մեգիդոն հետաքրքրվում է «Կարծո՞ւմ եք, որ երկու որդիները Ադրբեջանի կառավարության հետ կհասնեին նման նշանակալի կարգավիճակի, եթե նրանց ընտանեկան կապերը չլինեին»: Մեջբերում է արվում են մի գործարարի խոսքերից. «Կարող եմ ասել ադրբեջանցիների մասին, որ նրանք այն մարդիկ են, որ գիտեն, թե ինչպես շնորհակալություն հայտնել: Եթե դու լավ բան ես անում նրանց համար, և նրանք գնահատում են քեզ, նրանք գիտեն, թե ինչպես շնորհակալություն հայտնել՝ թե՛ խոսքով, թե՛ գործով»:

Մեգիդոն եզրակացրեց. «հավանաբար իսրայելական կառավարող շրջանակներում չկա մեկը, որ կվիճարկի այն բազմաթիվ օգուտները, որոնք Իսրայելը ստանում է Ադրբեջանի հետ իր նողկալի, բայց, գուցե, կենսական հարաբերություններից: Բայց այս երկու հայտարարությունների միջև հակասություն չկա. նախագահ Իլհամ Ալիևի բարոյապես կասկածելի իշխանության հետ ջերմ հարաբերությունները կարող են լինել Իսրայելի ազգային անվտանգության ռազմավարության և միևնույն ժամանակ նաև Լիբերմանների ընտանիքի բիզնես ռազմավարության մաս»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}