Սուրեն Պետրոսյան. Ոսկեպարում Փաշինյանն այսօր փափուկ բարձ է դրել մարդկանց գլխի տակ
«Ոսկեպարում Տավուշի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դրել բնակիչների գլխի տակ»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ում այսօր արգելել են մասնակցել այդ հանդիպմանը։
Պետրոսյանը Ոսկեպար է մեկնել Տավուշից տարածքներ հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ու մինչ այսօր մնացել է այնտեղ։
«Այսօր հայտարարել են, որ կասեցնում են պրոցեսը, ասել են, 90 տոկոսով համաձայնեցված է Ալիևի հետ, այդ տարածքները մնում են։ Սա ստիպված ժամանակավոր նահանջ է, սրանով գործընթացը չի կասեցվում։ Փաստացի հանդիպելով բնակիչների դիմադրությանը՝ փորձում են խնդիրը սառեցնել, մոռացության տալ, համայնքներում ավելի լավ աշխատանք տանել, որպեսզի միակողմանի հանձման գործընթացում հնարավորինս քիչ բախումներ, հակադրումներ լինեն»,-ասաց Պետրոսյանը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
- «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին
- Ոսկեպարցիները կբոյկոտեն Փաշինյանի հետ հանդիպումը, եթե անվտանգությունը թույլ չտա Սուրեն Պետրոսյանին մասնակցել դրան
- Փաշինյանի ախրանան փորձում է թույլ չտալ Սուրեն Պետրոսյանին մասնակցել ոսկեպարցիների հետ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան